«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

ԱՅՐՎԱԾ ՈՒ ՎԵՐԱԳՏՆՎԱԾ ԳԻՐՔ

ԱՅՐՎԱԾ ՈՒ ՎԵՐԱԳՏՆՎԱԾ ԳԻՐՔ
03.06.2011 | 00:00

«Սա հրաշքով ստեղծված գիրք է: Սա այրված ու վերագտնված գիրք է: Սյս գրքի հեղինակը տաղանդավոր է ու բարդ, անհաշտ` մարդկային ու քաղաքական տխմարությունների հանդեպ, և անսահման ներդաշնակ` տիեզերքի և մարդկության հետ»։
Օրերս «Թեքեյան» մշակութային կենտրոնում նշվեց «Տիեզերական» գրքի շնորհանդեսը, որտեղ ներկայացված են ՌԱՖԱՅԵԼ ԲԱԶԻԿՅԱՆԻ հրաշքով փրկված բանաստեղծությունները, կիսայրված օրագիրն ու ընկերների հուշերը նրա մասին: Գիրքը կազմել և խմբագրել է գրողի եղբոր դուստրը` լրագրող Մարգարիտ Եսայանը:
Ռաֆայել Բազիկյանը մի քանի անգամ փորձել է փախչել Խորհրդային Միությունից, իսկ 1966-ի գարնանը, 22 տարեկան հասակում, անհետ կորել է: Մինչ հայրական տնից հեռանալը` այրել է իր բոլոր գրվածքները:
«Մենք նրա մասին որևէ տեղեկություն չունենք,- ասաց Մարգարիտ Եսայանը։- Միակ տեղեկությունը ժամանակակիցների վկայություններն են այն մասին, որ Ռաֆիկ Բազիկյանը եղել է տաղանդավոր բանաստեղծ: Նրա գործերը երբևէ չեն տպագրվել: Ես միշտ փնտրել եմ Ռաֆիկի ստեղծագործությունները»: Եվ որոնումները զուր չեն անցել. պարզվում է` Ռաֆայել Բազիկյանի ընկերոջ կինը պահպանել էր ամուսնու` Արտաշես Պոչիկյանի բոլոր թղթերը, այդ թվում` մի թղթապանակ, ուր զետեղված են Ռաֆայել բանաստեղծությունները:
«Ափսոս էր, որ բանաստեղծական այդ աշխարհը կորչեր, և, բարեբախտաբար, գտնվեց, ես դա վերագրում եմ տիեզերքի զորությանը»,- ասաց Մարգարիտ Եսայանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2348

Մեկնաբանություններ